ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի (ՀԲՀ) «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցն է: Նրան ձերբակալել են:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաև այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքները ստուգելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիմնադրամի ներկայացուցիչ Դավիթ Ավանեսյանն իր հերթին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երրորդ անձանցից տեղեկություն է ստացվել անչափահասների նկատմամբ հավանական ոտնձգությունների վերաբերյալ։ Եվ հենց հիմնադրամի ներկայացուցիչներն են դիմել իրավապահ մարմիններին միջադեպի բոլոր հանգամանքների հավաստիությունը պարզելու համար։
«Մեզ համար բռնությունը, հատկապես երեխաների նկատմամբ կիրառված բռնությունն անընդունելի է։ Հետևաբար մենք հանդես ենք գալիս միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար», — նշեց նա։
Միևնույն ժամանակ Ավանեսյանը հայտնեց, որ մեղադրյալը հիմնադրամում չի աշխատում այս տարվա մարտից։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:



