ՀՀ Ոստիկանություն

Հյուրանոցային համալիրում ծեծել են մարմնավաճառին ու հափշտակել նրա մոտ եղած գումարը

837
(Թարմացված է 14:00 12.08.2018)
Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ աղջկան ծեծած երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Հյուրանոցային համալիրում ծեծել են աղջկան ու հափշտակել նրա մոտ եղած գումարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ոստիկանության Մասիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 30-ամյա Լիլիթ Ս․-ի ահազանգի փաստով։

Վերջինս Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգել է, որ երեկ օգոստոսի 11-ին Երևան — Երասխավան ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանահյուրանոցային համալիրում իրեն ծեծի են ենթարկել ու հափշտակել իր մոտ եղած ամբողջ գումարը։ Մասիսի ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Ս․-ն զբաղվում է մարմնավաճառությամբ։ Նա 1 օր առաջ Երևանում ծանոթացել է տղաների հետ ու պայմանավորվել նրանց հետ գիշեր անցկացնելու և նրանցից 15 հազարական դրամ վճարվելու մասին։

Գիշերային թեժ ժամանակն անցկացնելուց հետո երիտասարդներից մեկը, ըստ Լիլիթ Ս․-ի հայտարարության, ծեծի է ենթարկել իրեն, որից հետո պայուսակի միջից խլել ողջ գումարը ու դիմել փախուստի։ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նշված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

837
թեգերը:
Երևան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (363)
Ըստ թեմայի
Ավանի հոգեբուժարանում զինակոչիկները ծեծել են իրար. կան վիրավորներ
Բնապահպաններն ու գյուղացիները ծեծել են իրար. ոստիկանության և բնապահպանների վարկածները
Ծեծկռտուք Ապարանում. երեք հոգով ծեծել են կնոջն ու նրա որդուն
Թարս նայելու համար Լեհաստանում հայի են ծեծել․ նա մահամերձ է
Ծեծել են Բերդի բժշկական կենտրոնի տնօրենին