Տղամարդը ոտքերը մեխել է նստարանին

Ի՞նչն էր ստիպել տղամարդուն ոտքերը մեխել նստարանին. նոր մանրամասներ

832
Երևանի Հանրապետության հրապարակում իրեն նստարանին մեխած քաղաքացին այս քայլին է դիմել աշխատանքից զրկվելու պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում իրեն նստարանին մեխած Արմեն Ե.–ն Վարդենիս քաղաքի բնակիչ է ծնված 1976 թվականին։ Ականատեսները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասացին, որ տղամարդն ասել է, որ այդ քայլին դիմում է գործազրկության պատճառով։

«Երբ տեսանք, նա արդեն մեխել էր իրեն նստարանին ու կուչ եկած մրմնջում էր, որ անգործ է մնացել։ Ասում էր` ինչպես է ընտանիք պահելու», – պատմեց ականատեսը։

Նրա խոսքով, Արմեն Ե.–ն աշխատում էր ոսկու հանքում։ Ականատեսը պատմում է, որ նա մեծ մեխերով ոտքերը մեխել էր նստարանին ու այնպես էր թեքել դրանք, որ դժվար լինի հանել։ Տղամարդուն հիվանդանոց տանելու համար փրկարարները ստիպված էին կտրել նստարանի մի մասը։

Դեպքի վայր էին եկել ՀՀ ԱԻՆ–ի աշխատակիցներն ու շտապօգնության խումբը։ Նրանք ստիպված էին սղոցել նստարանը, որ կարողանան տղամարդուն հիվանդանոց հասցնել։

832
թեգերը:
Երևան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (360)
Ըստ թեմայի
Արարատում 60–ամյա քաղաքացին այրվել է սեփական արտում
Երևանում 84–ամյա քաղաքացին նետվել է կամրջից. նրա վիճակը ծանր է
Իսրայելի քաղաքացին մոլորվել էր Լոռու անտառներում. փրկարարներին հաջողվել է գտնել նրան
Հայաստանի քաղաքացին կամավոր հանձնել է նռնակներն ու պայթուցիկ նյութերը. լուսանկարներ