Կիևյան կամուրջ

Երիտասարդը փորձել է նետվել Կիևյան կամրջից. մարդիկ թույլ չեն տվել

190
Փրկարարները հասել են դեպքի վայր, բայց պարզվել է, որ քաղաքացիներն արդեն համոզել են երիտասարդին։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության փորձը:

190
թեգերը:
Հայաստան