Բաղրամյան 26

Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել ՀՀ վարչապետի նստավայրի մոտ

178
(Թարմացված է 19:22 10.07.2018)
ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի Բաղրամյան 26 հասցեում՝ ՀՀ վարչապետի նստավայրի մոտ միջին տարիքի տղամարդը փորձել է բենզինի միջոցով ինքնահրկիզվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել ինքնահրկիզման փորձը:

«Քաղաքացուն համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել»,- նշեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից։

Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ հանգամանքները պարզվում են: Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

178