Վրաստանի ոստիկանություն

Սարսափելի սպանություն Վրաստանում. 19–ամյա հովիվը դաժանորեն սպանել է ամերիկացի ընտանիքին

911
(Թարմացված է 16:30 25.07.2018)
ԱՄՆ–ից Սմիթ ընտանիքը վեց տարի առաջ մշտական բնակություն է հաստատել Վրաստանում։ Սկզբում մահացած ծնողների դիերն էին գտել, կորած երեխային մի քանի օր փնտրում էին, ցավոք, նա էլ էր մահացել։

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Վրաստանում ամերիկացի ընտանիքի սպանության մեղադրանքով 19–ամյա հովիվի են ձերբակալել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով երկրի իրավապահ մարմիններին։

Ավելի վաղ` հուլիսի 6–ին, «112» արտակարգ իրավիճակների գործակալությունն ահազանգ է ստացել Վրաստանի ու ԱՄՆ–ի քաղաքացիություն ունեցող զույգի, նաև նրանց երեխայի անհետացման մասին։ Նրանց գտնել էին Դուշեթի շրջանի (Մցխեթ-Մթիանեթ մարզ) Խադա ձորում։

Ծկերե գյուղում ոստիկանությունը հայտնաբերել է կորածների մեքենան ու նրանց իրերը, իսկ երեք կիլոմետր հեռավորության վրա` ջրվեժի ստորոտին, ծնողներից մեկի մարմինը։

Շաբաթ օրը ծնողներից մյուսին նույնպես մահացած են գտել, երբ վերականգնվել են որոնողական աշխատանքները։ Մարմինը ջրվեժի մոտակայքում էր` ձորում։

Երեխային գտնելու որոնողական աշխատանքները մի քանի օր ևս շարունակվեցին։ Երիտասարդ հովիվը օգնեց փրկարարներին գտնել երեխայի մարմինը։ Հենց նա էր սպանության միակ կասկածյալը։

Լարա ու Ռայան Սմիթները ԱՄՆ–ից Վրաստան էին տեղափոխվել մի քանի տարի առաջ ու ապրում էին Մառնեուլիի շրջանում (Քվեմո Քարթլիի մարզ)։

Ադրբեջանական ԶԼՄ–ների տվյալներով` Սմիթը Վրաստանում ReWoven նախագծի հիմնադիր ու ղեկավարն էր։ Նախագիծը զբաղվում էր Վրաստանում ադրբեջանական գորգագործության հանրահռչակմամբ։

Sputnik Գրուզիան գրում է, որ ի սկզբանե քննությունը դժբախտ պատահարի վարկածն էր դիտարկում, սակայն ավելի ուշ կանխամտածված սպանության կասկած առաջացավ։

«Քննությունը պարզել է, որ հուլիսի 4–ին Խադա ջրվեժի մոտակայքում, Մ.Կ.–ն որսորդական հրացանից մահացու կրակոց է արձակել Ռ.Ս.–ի ու նրա երեխայի ուղղությամբ, իսկ Լ.Ս.–ն ձորն է ընկել, երբ փորձել է փախչել ու տեղում մահացել է», – նշվում է Վրաստանի ՆԳՆ–ի հաղորդակցման մեջ։

«Րեգինֆո» պարբերականի խմբագիր Գելե Մտիվլիշվիլիին տեղացիները պատմել են, որ ԱՄՆ քաղաքացիներ Ռայան ու Լարա Սմիթն իրենց 4 տարեկան երեխայի հետ Ծկերե գյուղի մոտակայքում են կանգ առել։ Նրանք վրան են խփել կամրջի մոտ Խադա ձորում, իսկ ջրվեժի մոտ նրանց ուղեկցել է տեղաբնակ հովիվը։

Հայտնում են, որ էքսկուրսիայի ընթացքում զբոսաշրջիկների ու հովիվի միջև վեճ է ծագել։

«Ասում են` զբոսաշրջիկը հարվածել է հովվին, ու նա ստիպված է եղել կրակել։ Նա (հովիվը–խմբ.) օգնել է կնոջը, որը լուսանկարվելիս քիչ էր մնում ընկներ ժայռից։ Ամերիկացին կարծել է, թե հովիվը ձեռ է գցում իր կնոջն ու հարվածել է նրան։ Հովիվը ասում է, որ ստիպված էր կրակել», – պատմում է տեղացի կինը։

Նրա խոսքով` սպանությունից հետո հովիվը թաքցրել է երեխայի մարմինը, իսկ երբ որոնողական աշխատանքը սկսվել է, միացել է դրան։

Սկզբում քննությունը սկսվել էր երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով, սակայն հետո վերաորակավորվել է ծանրացնող հանգամանքներով սպանության։ Ձերբակալվածին ցմահ բանտարկություն է սպառնում։

911
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Սարսափելի սպանություն Սևանում. ջախջախված դեմքով դիակ են հայտնաբերել
Դաժան սպանություն կատարած զինծառայողը կալանավորվել է
Սարսափելի սպանություն Վրաստանում. կինը կտրել է հարազատ քրոջ կոկորդը
Սպանություն Երևանում. 26 տարեկան երիտասարդը մահացել է դանակի հարվածներից
Շտապօգնության մեքենա

Վթար Վանաձոր քաղաքում. կա 7 վիրավոր, նրանցից մեկը կորցրել է երեխային

12
(Թարմացված է 22:30 23.07.2021)
Խոշոր վթարը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի Վանաձորի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեում գտնվող սգո սրահի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 7 վիրավոր, նրանցից մեկը հղի է եղել և վթարի արդյունքում կորցրել է երեխային։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքը գրում է, որ ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի սգո սրահի դիմաց բախվել են Լոռու մարզի բնակիչներ` 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-ամյա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վթար Կոտայքի մարզում. կա 7 վիրավոր, վարորդներից բացի բոլորն անչափահասներ են

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Կայքի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի, և նրա 7 ամսական երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:

Գիշերվանից որոնում էին. 55-ամյա տղամարդու դին գտել են ձորում՝ վթարված մեքենայի մեջ

12
թեգերը:
հղի, Տուժածներ, Մահ, Վանաձոր, վթար
Ըստ թեմայի
Խոշոր վթար Կոտայքում. տուժածներից մեկը հղի կին է
Սևանի ճանապարհին վթարի է ենթարկվել կին վարորդի Nissan Tiida–ն. 4 երեխա հիվանդանոցում են
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում. կա մեկ զոհ, մեկ տուժած
Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին

Մեքենան պայթել է, հետո բախվել բեռնատարին. ՔԿ–ն ներկայացնում է սարսափելի վթարի մանրամասները

189
(Թարմացված է 15:23 23.07.2021)
Ողբերգական ելքով վթարը տեղի էր ունեցել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում` մաքսատան մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է հուլիսի 22-ի ցերեկը Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների բախման տեսանյութը։

Ըստ հաղորդագրության` Վանաձորի 35-ամյա բնակչի վարած «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան իրականում պայթել է ոչ թե մաքսատան մոտ կայանած բեռնատարի հետ բախվելու հետևանքով, ինչպես հաղորդվել էր երեկ, այլ երթևեկելու պահին։

«Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի Հանրապետության սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»,– հայտնում է ՔԿ–ն։

Տեսանյութում հստակ երևում է, որ արդեն պայթյունից հետո ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, բախվում է բեռնատարին։

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառն ընկել է ոստիկանական ավտոմեքենայի վրա

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը ):

Նախաքննությունը շարունակվում է:

Շղթայական ավտովթար՝ Երևանի Կոմիտասի պողոտայում. բախվել են 5 ավտոմեքենա

189
թեգերը:
ավտոմեքենա, բեռնատար, Հայաստան
Ըստ թեմայի
Ընկերը կատակով գցել է լողավազանի մեջ․ մանրամասներ՝ Արզնիում կնոջ մահվան դեպքից
Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի զոհը հայտնի սողունաբան է
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 23-ամյա երիտասարդը հոսանքահարվել է ու մահացել
Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդու վիճակը ծանր է․ մանրամասներ