ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Այսօր` հուլիս 8–ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 35 OG 295 համարանիշի և «Mercedes C-180» մակնիշի H095 EC 799՝ Ռուսաստանի Դաշնության համարանիշներով ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Սպիտակի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում



