Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ

Երևանում հայտնաբերել են նախկին դատավորի կախված դին

477
Նա կախված է եղել սեփական տան այգում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 12-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 09։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, որն ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։

Կայքի տեղեկություններով՝ Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին։

477
թեգերը:
Հայաստան
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (349)