«Զվաթնոց» օդանավակայան

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ հարվածել են ուղևորներից մեկի ճակատին

214
(Թարմացված է 16:46 14.06.2018)
Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող օդանավում անկարգ ուղևորները վիճաբանել են։ Նրանցից մեկը վնասվածքներ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Հունիսի 14-ին, ժամը 03.40-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում անկարգ ուղևոր կա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Օդանավակայան մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անկարգ ուղևորները ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն և 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն են։ Նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են, հայհոյել ու ծեծել միմյանց:

Արդյունքում Ալեքսեյ Ի.-ն ճակատի հատվածում մարմնական վնասվածք է ստացել:

Վիճաբանության մասնակիցներին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

214