Գերեզմանատուն, արխիվային լուսանկար

Վարդենիսի դիահերձարանում ամեն հանգուցյալի համար 45 հազար դրամ են պահանջում. բացահայտում

212
(Թարմացված է 15:21 14.06.2018)
Ոստիկանությունը կոռուպցիոն բացահայտում է արել Վարդենիսում։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջել և վերցրել է 45.000 դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ:

Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Քննությունը շարունակվում է։

212