Ոստիկանություն և շտապօգնություն

Առեղծվածային դեպք Երևանում. «էլիտար» շենքի բակում տղամարդու դիակ է հայտնաբերվել

240
(Թարմացված է 17:11 12.06.2018)
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դիակ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններն ահազանգ են ստացել, որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 բարձրահարկ շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ինչպես նաև մահվան հանգամանքները:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե սպանություն, պարզ կլինի նախաքննության ընթացքում:

 

240