ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից լամպեր հափշտակած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2018թ. ապրիլի 5-ին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, օգտվելով Երևանի կենտրոնում կայանված «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, սրահից հափշտակել է մեծ տուփ, որի մեջ եղել են «Ֆիլիպս» մոդելի լամպեր (182 հատ):
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է մի տղամարդ տուփը ձեռքին հեռանում:Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Այսօր հեռավար կարգով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Նիստի օրակարգում հայկական կողմի նախաձեռնությամբ ընդգրկվել է նաև ԵԱՏՄ սակագնային արտոնություններից օգտվող զարգացող երկրների ցանկից թվով 75 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան հանելու վերաբերյալ առաջարկը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Առաջարկն ընդունվել է միաձայն և ուժի մեջ կմտնի որոշման հրապարակման պահից 6 ամիս հետո՝ համաձայն գործող ընթացակարգերի:
Հիշեցնենք` դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհներից օգտվող երկրների ցանկը։ Նա նշել էր, որ արտոնությունները ստանում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրները, բայց այդ ցուցակում ընդգրկված է նաև Թուրքիան, որին մաքսային արտոնություններ են տրամադրում մի շարք ապրանքների համար։
Նշենք, որ արտոնություններից օգտվող երկրների ցանկը հաստատվել է 2009 թվականին Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ։



