Փրկարարներ

Ավտոմեքենայից երկու դիակ են դուրս բերել. Երևանում մեքենան բախվել է վերամբարձ կռունկին

862
(Թարմացված է 13:22 16.04.2018)
«Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին։ Բախման հետևանքով երկուսը մահացել են, մեկին հիվանդանոց են տեղափոխել։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Երևանի Գուսան Շերամի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող ընկերության մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «МАЗ» մակնիշի վերամբարձ կռունկին:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին (Մ. Հ., 1982 թ. ծնված) և երկու դի (Ա. Դ., 1992 թ. ծնված, մյուսի ինքնությունը չի հաջողվել պարզել) ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Մ. Հ.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱԻՆ-ն դեպքի մասին ահազանգը ստացել է ապրիլի 16-ին, ժամը 02:50-ին։

862
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (102)