Դանակահարություն

Դանակահարություն Երևանում. տուժողները սպաներ են

189
Դանակահարվածների կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևանում ավտոկայանատեղիում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 2 անձ է դանակահարվել։

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցից մարմնի տարբեր մասերին ստացած դանակի վնասվածքներով, ինչպես նաև «ոտքերի կոտրվածք ու ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու: Նախնական տեղեկություններով, այդ քաղաքացիները Դավիդ Մ.-ն և Արթուր Ա.-ն են: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հետաքննություն է սկսվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վիրավորներից Դավիթ Մ.-ն ծառայում է ՀՀ ՊՆ N կորպուսում, իսկ Արթուր Ա.-ն՝ ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում տեղակայված զորամասերից մեկում: Երկուսն էլ սպաներ են։

Համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Ոստիկանության տեղեկություններով` ևս 1 դանակահարված տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Նախնական տեղեկություններով` դանակահարողները Մերգելյան թաղամասի բնակիչներ են:

189