Երևան–Սևան ճանապարհ

Ողբերգական ավարտով ավտովթար Կոտայքում. վարորդի դին դժվարությամբ են դուրս բերել մեքենայից

158
(Թարմացված է 10:58 14.04.2018)
Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Կոտայքի մարզում 37 տարեկան վարորդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով մխրճվել է «ԶԻԼ»-ի մեջ. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` ապրիլի 14-ին։ Ժամը 08։10-ի սահմանում Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Մարտիրոսյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մարտիկ Ղարիբյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային։

«Մերսեդեսի» վարորդը տեղում մահացել է։

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ի վարորդը մեքենան վարել է մեծ արագությամբ և հարվածի հետևանքով սպիդոմետրը արձանագրել է ժամում 140 կմ արագություն։

Մասնագետներն էլ նշում են, որ եթե վթարից հետո արձանագրվել է 140 արագություն, ապա վարորդը մեքենան վարել է 150 արագություն։

158