«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Գյումրիում երեխան ընկել է 4-րդ հարկի պատշգամբից

121
(Թարմացված է 18:44 13.04.2018)
Բժիշկները պայքարում են պատշգամբից ընկած երկուսուկես տարեկան երեխայի կյանքի համար։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից երկուսուկես տարեկան երեխա է ընկել։ Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Երևանի Սուրբ Աստվածամայր հիվանդանոցից:

Այս պահին բժիշկներն անհրաժեշտ հետազոտություններ են կատարում` պարզելու գլխուղեղի տրավմայի աստիճանը` հայտնեց մեր զրուցակիցը։

Դեպքից անմիջապես հետո երեխան տեղափոխվել է Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոց, ավելի ուշ նրան տեղափոխել են Երևան։

Այստեղ նրա մոտ նախնական վարկածով ախտորոշվել է գանգուղեղային տրամվա, գանգոսկրի բազմաթիվ կոտրվածներ, աջ արմնկային ոսկրի բաց կոտրվածք, արյունահոսություն, ներքին արյունահոսության կասկածներ:

Երեխան չի կարողանում ինքնուրույն շնչել, միացված է արհեստական շնչառության ապարատին։

121
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (429)
Ըստ թեմայի
Դավթաշենի կամրջի տակ կրակոցներ են հնչել. պարզվել է` կրակողները Ռուսաստանի քաղաքացիներ են
Ինքն է նետվել, թե՞ հրել են. ուսանողուհին ընկել է բուհի պատուհանից