Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Արարատում. կան զոհեր և տուժած

181
Ուղևորներից մեկին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Այսօր՝ 08։40-ի սահմաններում Արարատի մարզում BMW մակնիշի 34 RP 147 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի Բուրաստանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին։ Արդեն 08:47-ին ՀՀ ԱԻՆ–ը ահազանգ է ստացել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել են, 1–ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։

181
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (429)