«Սանիթեքի» մեքենան

Այրվել է «Սանիթեքի» ավտոմեքենան

73
(Թարմացված է 05:34 11.04.2018)
Բռնկվել են մեքենայի սրահը և շարժիչի հատվածը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 10-ին, ժամը 12:47-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում այրվում է ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենա:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:00-ին, մարվել՝ 13:33-ին:

Այրվել են «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Iveco մակնիշի 369 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածն ամբողջությամբ:

Հրդեհի պատճառները չեն հրապարակվել։

73
Ըստ թեմայի
«Սանիթեքի» մեքենան շրջվել է Երևանում. ուղևորներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ
Արշակունյաց պողոտայում Opel Astra–ն բախվել Սանիթեքի ավտոմեքենային
«Օպելը» վրաերթի է ենթարկել «Սանիթեքի» աշխատակցին. կան վիրավորներ