Ոստիկանություն և շտապօգնություն

Ողբերգական դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում կնոջ դիակ են հայտնաբերել

127
(Թարմացված է 13:26 10.04.2018)
Ըստ նախնական տեղեկությունների` 85 տարեկան կինն ինքնասպան է եղել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 77 շենքի բակում տարեց կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 85-ամյա Արմանուշ Ա.-ի դին։ Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան է եղել։

Ըստ կայքի` ոստիկաններն ու քննիչները պատշգամբի մոտ աթոռ են հայտնաբերել, որի վրա բարձրանալով՝ կինն ինքնասպան է եղել։

Շենքը 9 հարկանի է։

127
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (429)
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Գյումրիում, վարորդները և ուղևորը մահացել են
Ինչու և ինչպես են ծեծել բենզալցակայանի աշխատակցին. ավազակային հարձակման մանրամասները
Երևանի ավտոտնակներից մեկում «Կալաշնիկովներ» ու փամփուշտներ են հայտնաբերվել. տեսանյութ