Ոստիկանության ավտոմեքենա

Սևանի մոտ ողբերգական ավարտով վթար է տեղի ունեցել. երիտասարդ տղա է մահացել

161
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մի քանի տասնյակ մետր շրջվել է ու բախվել ճամփեզրի քարերին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Սևան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է վարորդը։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 6-ին, ժամը 20:46-ին Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ավտոմեքենան, 72 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում:

Վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ռ. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդը հիվանդանոցում մահացել է:

161
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (106)