Փրկարարներ. արխիվային լուսանկար

Արմավիրում ական են հայտնաբերել. զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել

29
(Թարմացված է 11:00 06.04.2018)
Տեղում աշխատել են փրկարարները, ոստիկանները հերթապահություն են սահմանել։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին, ժամը 16:28-ին Փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 5-րդ փողոցի սկզբնամասում՝ կիսակառույց շինության բակում, հայտնաբերվել է ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը (հայտնաբերված զինամթերքի տեսակը պարզել չի հաջողվել): Ոստիկանության Բաղրամյանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

ԱԻՆ-ն այլ տեղեկություններ չի հայտնում:

 

29