Սանիթեք

«Սանիթեքի» մեքենան շրջվել է Երևանում. ուղևորներից մեկը տեղում մահացել է. լուսանկարներ

134
(Թարմացված է 11:44 06.04.2018)
Մի քանի ժամ է պահանջվել վարորդին շրջված մեքենայից դուրս բերելու համար։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 6-ին, ժամը 03:24-ին Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի 40 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
  • «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    «Սանիթեք» ընկերության ավտոմեքենան
    © Sputnik / Aram Nersesyan
1 / 6
© Sputnik / Aram Nersesyan
«Սանիթեք» ընկերության ավտոմեքենան

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող «SCANIA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Խ., մոտ 25 տարեկան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1998 թ. ծնված Օ. Վ.-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հատուկ տեխնիկայի (ավտոկռունկ) օգնությամբ ուղղել են ավտոմեքենան, իսկ ժամը 07:53-ին դուրս բերել ուղևոր Հ. Ա.-ի (մոտ 20 տարեկան) դին:

134
թեմա:
Վթարներ, պատահարներ, սպանություններ (474)