Թումանյան փողոց

Երևանի կենտրոնում երիտասարդը կրակել է «ՍԱՍ գրուպ»-ի մենեջերի և ՍՊԸ–ի թարգմանչի ուղղությամբ

488
(Թարմացված է 17:06 03.04.2018)
24 տարեկան երիտասարդի կրակոցից տուժել է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում մենեջեր աշխատող երիտասարդ աղջիկը։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնում է է shamshyan.com-ը։

Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 17։00-ի սահմանում Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24 տարեկան Վլադիմիր Պողոսյանին։

Ինչպես հայտնում, ոստիկանները կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մարգարիտա Ղազարյանին և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանին։

Կայքի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմանում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել երիտասարդ աղջիկների ուղղությամբ։

Կրակոցների հետևանքով Մարգարիտա Ղազարյանը մարմնական վնասվածք է ստացել։

Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։

Պողոսյանին ստորագրությամբ բաց են թողել։

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը թարգմանիչ է աշխատում «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։

488
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Հանք

Ողբերգական դեպք Սյունիքում. 26-ամյա երիտասարդն ընկել է հանքի իջանցքն ու մահացել

40
(Թարմացված է 19:23 04.03.2021)
Մահացած երիտասարդը հերթափոխի պետն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:

Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

40
թեգերը:
Մահ, Կապան, Հայաստան
Շտապօգնության մեքենա

Երևան-Սևան ճանապարհին BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
(Թարմացված է 21:22 03.03.2021)
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
թեգերը:
երեխա, Տուժածներ, բեռնատար, վթար
Ըստ թեմայի
Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

Գերեվարված զինծառայողների ծնողները կրկին փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը

15
(Թարմացված է 12:53 05.03.2021)
Գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ մարզպետարանի որևէ աշխատակից ներս մտնի:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:

Նրանք, սակայն,  հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:

Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:

Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:

Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։

Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։

15
թեգերը:
Շիրակի մարզ, Գյումրի, Հայաստան, ռազմագերի, գերի