ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Հայաստանի ռեստորաններում գրեթե երբեք չեն ստուգվում գազաբալոնները, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց «Ավտոգազ» ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Տիգրանյանը։
Երեկ Երևանի կենտրոնում գտնվող King Burger արագ սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել, տուժել են 8 մարդ, որոնց թվում երեխաներ կան։ Նախնական տվյալների համաձայն` պայթել է ածխաթթվային գազով բալոնը, որը կարգավորում է ճնշումը գարեջրի համար նախատեսված տարաներում։
Գազաբալոնների հետ կապված խնդիրների մասին ավելի վաղ հայտնել էին և՛ ԱԻՆ ներկայացուցիչները, և՛ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Սակայն այն ժամանակ խոսքը միայն ավտոմեքենայի համար նախատեսված բալոնների մասին էր։
Իսկ անվտանգության պահանջները գործում են ճնշման տակ գտնվող ցանկացած բալոնի համար։ Դրանք պետք է ստուգել յուրաքանչյուր երկու տարին մեկ։
«Սակայն ոչ ոք այդպես չի անում հասարակական սննդի կետերում և գրեթե ոչ ոք գազավորված ըմպելիքների արտադրողների շարքում, բայց չէ՞ որ այնտեղ ևս ածխաթթվային գազ են կիրառում», — ասաց Տիգրանյանը։
Նա ընդգծեց` ոչ մի լցակայան չպետք է ընդունի այնպիսի բալոններ, որոնք տեխզննման կտրոն չունեն։ Դա վերաբերում է և՛ ավտոմեքենայի համար նախատեսված բալոնների լիցքավորմանը, և՛ թթվածնի և ածխաթթվային գազի լիցքավորմանը։
Երևանի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներից 6-ը դեռ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում են։ Այս պահին 8 տարեկան աղջկա վիճակը գնահատվում է ծանր, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Երեկ ուշ երեկոյան նրան վիրահատել են։ Մյուսների կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



