ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Այսօր ավտոմեքենա է այրվել Ստեփանավան-Վանաձոր թունելում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտեց դեպքի ականատեսը։
Նրա խոսքով` թունել մտնելիս տեսել են, որ այն ամբողջովին ծխապատ է և հնարավոր չէ անցնել։ Իրենց մեքենային հաջողվել է մի կերպ հետ վերադառնալ։ Վթարի պատճառով թունելով ընթացող բոլոր մեքենաները ճանապարհը փոխում և ընթանում էին հին ճանապարհով։
Ծխի պատճառով ոչինչ հնարավոր չի եղել տեսնել, դրա համար ականատեսն այլ մանրամասներ չի հաղորդում։
Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա այն մասին, թե ինչ մեքենա է այրվում և ինչ պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողներն այսօր կրկին փակել են մարզպետարանի մուտքը: Sputnik Արմենիայի Գյումրու թղթակիցը հաղորդում է, որ գերեվարվածների ծնողները թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի:
Նրանք, սակայն, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաև մարտի 3-ին և ասել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու:
Մարտի 3-ին, սակայն, նրանք աշխատակիցների ելումուտը չէին արգելել:
Հիշեցնենք` 2020–ի դեկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերից 62 զինծառայող են գերեվարվել, բոլորը` Շիրակի մարզից։
Հունվարի 28–ին նրանցից հինգը վերադարձել են հայրենիք, իսկ 3-ը հեռախոսով զրուցել են ծնողների հետ։



