Թմրանյութ

«Թմրատեխնիկը» և ուսանողը. երևանցի երիտասարդները ձերբակալվել են թմրանյութերի համար

125
(Թարմացված է 17:48 30.03.2018)
Խոշոր չափի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են 23-ամյա ատամնատեխնիկն ու 23-ամյա մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողը։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Խաչատրյանն ու Երևան քաղաքի Սոսեի 2-րդ նրբանցքի բնակիչ՝ 23-ամյա Սեդրակ Կարապետյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում խուզարկություն են կատարել Դ. Խաչատրյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայում։

Կայքի տեղեկություններով՝ խուզարկության ընթացքում իրավապահները Դ. Խաչատրյանին և նրա ուղևոր Ս. Կարապետյանին առաջարկել են, որ ներկայացնեն դատարանի կողմից խուզարկության մասին որոշման մեջ նշված թմրամիջոցը։

Կարապետյանն իր տաբատի գրպանից հանել և իրավապահներին է ներկայացրել 3 հատ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթ՝ մոտ 23.4 գրամ ընդհանուր կշռով, որը քննիչի որոշմամբ առգրավվել է և ուղարկվել փորձաքրեագիտական վարչություն։

Խաչատրյանն ու Կարապետյանը հայտնել են, որ ներկայացված թմրամիջոցն իրենցն է։

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Խաչատրյանն աշխատում է «Յու Արդ Դենտ» ԱՁ-ում՝ որպես ատամնատեխնիկ, իսկ Կարապետյանը սովորում է Հայաստանի բժշկական բուհերից մեկի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։

125
Դվին համայնք, արխիվային լուսանկար

Երկու շաբաթ է՝ Արարատի մարզում փրկարարները որոնում են անհետ կորած 66-ամյա տղամարդուն

263
Քաղցրաշեն գյուղի «Չանգլիկ» կոչվող արոտավայրում 10 փրկարարներ իրականացնում են որոնողական աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Արդեն 2 շաբաթ է, ինչ 66-ամյա տղամարդն անհետ կորել է Արարատի մարզում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմանբ՝ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05։52-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ՝ ընդհանուր թվով 10 փրկարար, մեկնել է Քաղցրաշեն գյուղի դաշտեր։

Գյուղի «Չանգլիկ» կոչվող արոտավայրում փրկարարները որոնում են հունիսի 28-ին, ժամը 06։00-ի սահմաններում կորած ճանաչված Ներքին Դվին համայնքի բնակիչ 66-ամյա Մարտիկ Վ.-ին։ Որոնողական աշխատանքների արդյունքների մասին դեռևս նոր տվյալներ չեն հաղորդվում։

Մեծամորի «վենետիկյան» ճանապարհը. 20 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

263
թեգերը:
Արարատի մարզ, փրկարար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), տղամարդ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հիվանդանոցից փախած կալանավոր «Մաուգլիին» դեռ որոնում են. աշխատանքից ազատումնե՞ր են եղել
Գողություն գեղեցկության սրահից. կադրերում հայտնված տղամարդուն որոնում են. տեսանյութ
Չելյաբինսկի մարզում սպանել են Դավիթ Խուդոյանին. ոստիկանությունը որոնում է հանցագործներին
Առևանգե՞լ են, թե՞ փախել է սիրած տղայի հետ. ոստիկանությունը որոնում է 17-ամյա աղջկան
Երևան-Մեծամոր ճանապարհին 20 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Մեծամորի «վենետիկյան» ճանապարհը. 20 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

92
(Թարմացված է 10:52 12.07.2020)
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։ Տուժածներ չկան:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հորդառատ անձրևներն արդեն որերորդ անգամ է՝ փրկարարներին «ստիպում են» անձրևաջրերի մեջ հայտնված արգելափակումից դուրս բերել տասնյակ ավտոմեքենաներ։ Հերթական դեպքը արձանագրվել է երեկ։

ԱԻՆ մամուլի ծառայությունից հաղորդում են, որ հուլիսի 11-ին՝ ժամը 21:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Մեծամոր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում, ավտոմեքենաները արգելափակվել են անձրևաջրերի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը»,- նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել

Փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս բերել մոտ 20 ավտոմեքենա։ Այնուհետև նրանք սահմանազատել են ջրալցված տարածքը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ տուժածներ չկան:

92
թեգերը:
Անձրև, փրկարար, ավտոմեքենա, Մեծամոր, Երևան, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ոչ միայն անձրև, այլև ամպրոպ ու քամի. եղանակի տեսություն
Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ
Ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը մի քանի օրով «եկել» են Հայաստան. եղանակի տեսություն
Генеральная прокуратура Армении

Գլխավոր դատախազը նոր տեղակալ ունի

0
(Թարմացված է 20:30 13.07.2020)
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով արդեն իսկ նշանակվել է Արմեն Հարությունյանին փոխարինող տեղակալ։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի -  Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը։ Այն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից:

ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Հուլիսի 10–ին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից սեփական դիմումով ազատվեց Արմեն Հարությունյանը` կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։

Արմեն Ալբերտի Աֆանդյանը ծնվել է 1976թ. մայիսի 5-ին, Երևան քաղաքում: 1997թ. ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը: 1997 - 1998թ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում:
Դատախազության համակարգում սկսել է աշխատել 2007թ.-ից՝ նախ որպես Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության քննիչ, ապա նույն դատախազության դատախազ, այնուհետեւ դատախազության ավագ դատախազ: Զբաղեցրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը:

2019թ․սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում: 

Ըմբշամարտի ԽՍՀՄ համամիութենական մրցաշարի եւ Հայաստանի Հանրապետության առաջնության հաղթող է:
Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

0
թեգերը:
ՀՀ դատախազություն, դատախազ, Հայաստան