00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարձակում Պերմի դպրոցում. Արգիշտի Աբրոյանը ներկայացրել է արյունալի միջադեպի մանրամասները

© Sputnik / Игорь Катаев / Անցնել մեդիապահոցСитуация у школы № 127 в Перми
Ситуация у школы № 127 в Перми - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պերմում դպրոցականների վրա հարձակումը ցնցել է մարդկանց։ Տուժած երեխաներից մեկը հայ է։ Նրա հայրը պատմել է, որ որդին գլխի վնասվածքով հիվանդանոցում է։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Պերմի դպրոցներից մեկի չորրորդ դասարանի աշակերտները դասի են եղել, երբ սառը զենքով դասարան են ներխուժել 16-ամյա Լև Բ.-ն և Ալեքսանդր Բ.-ն։ Նրանք հարձակվել են ուսուցչուհու վրա և սկսել են դանակով հարվածներ հասցնել երեխաներին։ Հարձակման պահին վիճաբանություն է ծագել, և նրանք նետվել են միմյանց վրա։ Որոշ տվյալներով` նրանցից մեկը դպրոցի նախկին աշակերտ է, մյուսը` ներկա։

Հարձակումից տուժած տղայի հայրը` Արգիշտի Աբրոյանը, պատմել է. «Տղաս առաջին դասարանից այս դպրոց է հաճախում։ Ինձ դուր է գալիս դպրոցը։ Ինչպես պատմեց տղաս, երկու տղա մոտավորապես 9։45-ին դասարան են ներխուժել։ Մեկը վազել է ուսուցչուհու մոտ և դանակով հարվածել նրան, իսկ հետո միանգամից մոտեցել է առջևում նստած տղայիս և սկսել է դանակով հարվածել նրա գլխին»։

Ինչպես պատմել է Աբրոյանը, որդին արագ վազել է միջանցք, հետո փողոց, վազելով հասել է մինչև Գագարինի պուրակի պոլիկլինիկա։

«Այնտեղ բժիշկներն օգնություն են ցուցաբերել։ Հիմա կինս երեխայի հետ հիվանդանոցում է, իսկ ես դուրս եմ եկել աշխատանքից, մտել եմ խանութ, մթերք եմ տանում», — Աբրոյանի պատմածը ներկայացնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ականատեսները պատմել են, որ դպրոցից դուրս փախած երեխաներից մի քանիսն արնաշաղախ են եղել։

Հարձակման պատճառը

Հայտնի են դարձել Պերմի դպրոցի վրա հարձակվելու պատճառները։ Ինչպես հաղորդում է Mash ալիքը, պատճառ կարող էր դառնալ ինտերնետում հնչած վիրավորական արտահայտությունը. տեղի սոցիալական ցանցերից մեկի ադմինը գրել է. «Շնորհավոր Ամանոր, շներ»։

Полицейский автомобиль - Sputnik Արմենիա
Պերմի դպրոցի հարձակման հետևանքով տուժածների թվում է նաև Մենուլա Աբրոյանը

Նախնական տվյալներով` այդ գրառումից հետո Լև Բ.-ն, որին զայրացրել է ուղերձը, եկել է «շներ» վիրավորանքի համար վրեժ լուծելու։ Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ դեռահասը «ոգեշնչվել» է «Կուլումբայնով» (1999թ-ին զանգվածային սպանություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում)։ Հավանաբար Լևը և նրա ընկեր Սաշան որոշել են ցուցադրական վրեժ լուծել։

Վերջին տվյալներով` միջադեպի հետևանքով տուժել են 15 մարդ, այդ թվում` ուսուցչուհին, որը փորձել է պաշտպանել երեխաներին։ Նա ծանր վիճակում է, այժմ վիրահատում են։ Հարձակվողները նույնպես ծանր վիճակում են, երկուսն էլ վնասվածքներ ունեն, նրանց նույնպես վիրահատում են։

Ո՞վ է Բիջակովը

Քոլեջի ղեկավարությունը, որտեղ սովորում է հարձակման կազմակերպիչ Լև Բ.-ն, միջադեպը կապում է նրա ընտանիքի հետ։ Մանկավարժների խոսքով` մի անգամ Լևը դասի է եկել անհասկանալի վիճակում։ Հասցրել է ասել, որ գարեջուր և էներգետիկ խմիչքներ է խմել, որից հետո հենց դասի ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Ծնողներից ոչ մեկն այդպես էլ չի եկել նրա հետևից։ Լևի մայրն այսօր հրաժարվել է այցելել հիվանդանոցում գտնվող որդուն։ Տեղի ԶԼՄ-ների համաձայն` նա հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում։

Ականատեսի վկայությունը

4Բ-ի աշակերտներից մեկը պատմել է հարձակման մասին. «Մեզ մոտ աշխատանքի ուսուցման դաս էր, ուսուցչուհին մեզ բացատրում էր, թե ինչ պետք է անենք։ Եվ հանկարծ մեզ մոտ ներխուժեցին երկու տղաներ` սև հագած, մոտեցան ուսուցչուհուն և սկսեցին դանակով հարվածել։ Մենք վախեցանք, սկսեցին գոռալ` օգնեցե՜ք։ Երկրորդ տղան կանգնել էր դռան մոտ և չէր թողնում` մենք դուրս գանք։

Здание Пермского академического театра оперы и балета - Sputnik Արմենիա
Արտակարգ պատահար Պերմում. անհայտ անձինք հարձակվել են դպրոցի վրա. աշակերտներ են վիրավորվել

Երբ մենք մոտեցանք նրան, նա դանակը պարզեց։ Երբ փախանք, առաջին տղան սկսեց դանակով հարվածել մեզ։ Երբ նա ինձ դանակով հարվածեց, ես վազեցի պատուհանի մոտ, այդ ժամանակ ինձ մոտեցավ երկրորդ տղան և ժեստերով ցույց տվեց, որ ինձ չի հարվածի, որովհետև ես բարձրացել էի ձեռքերս։ Սաշան վազեց դռան մոտ, և այդ ժամանակ երկրորդ բարձր դասարանցին դանակով հարվածեց նրան։ Պահը որսալով` բոլորը վազեցին դռան մոտ և փախան։ Բարձր դասարանցիներն ամեն ինչ լուռ էին անում, իրար անուններով չէին դիմում»։

Դպրոցում այդ պահին 743 մարդ է եղել, նրանցից 698-ը` դպրոցականներ, 45-ը` մեծահասակներ։ Բոլորին տարհանել են, դասերը չեղյալ են հայտարարվել։ Երեխայի իրավունքների հարցերով ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Աննա Կուզնեցովան խոսել է հարձակման մասին։

«Աղաղակող դեպք Պերմի դպրոցում։ Չորրորդ դասարանի աշակերտները պաշտպանել են ուսուցչուհուն, որը փորձել է կանգնեցնել դանակներով կռվող երկու 16 տարեկան տղաների։ Երեխաները հիվանդանոցում են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Ամենից ծանրը ուսուցչուհու վիճակն է։ Ինչպես են տղաները հայտնվել դպրոցում, ով և ինչու ժամանակին չի արձագանքել իրավիճակին, տեղում կպարզենք», — գրել է նա Facebook-ում։

Լրահոս
0