Օղի

Օղու գողերի օպերացիան. Լոս Անջելեսում կողոպտել են հայ գործարարներին

293
(Թարմացված է 16:56 23.11.2017)
Ամերիկահայերի ընտանիքին պատկանող օղու գործարանից անհայտ անձինք ինը հազար շիշ խմիչք են գողացել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21- ի, լույս 22-ի գիշերն անհայտ անձինք մտել են Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող օղու գործարան և 280 հազար դոլարի օղի գողացել։ Այս մասին հայտնում է KTLA հեռուստաընկերությունը։

Fog Shots ապրանքանիշով խմիչք արտադրող գործարանի սեփականատերերը հայեր են։

«Չարագործները գողացել են համարյա ամբողջ խմիչքը` 280 հազար ընդհանուր արժեքով 9 հազար շիշ»,- հեռուստատեսությանը հայտնել է գործարանի սեփականատերերից մեկը` Արտ Ղուկասյանը։

Երեք շաբաթ առաջ տեսանկարահանող սարքերն արձանագրել են, թե ինչպես են անհայտ անձինք բարձրացել գործարանի տանիք։ Ղուկասյանը վստահ է, որ հենց նրանք են գողերը։

Սեփականատիրոջն անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ ոգելից խմիչքը կարող է վաճառվել անչափահասներին։

«Նրանք այդպես էլ չեն կարողանա իրացնել այդ խմիչքը, որովհետև ոչինչ չեն կարողանա անել այդ ամենի հետ։ Չեն կարող ոչ խանութում վաճառել, ոչ սահմանից դուրս բերել, որովհետև ապրանքային ծածկագրի որոշակի սահմանափակումներ կան»,- ասել է Ղուկասյանը։

Լոս Անջելեսի ոստիկանությունը փնտրում է չարագործներին։

293
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

31
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

31
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Արխիվային լուսանկար

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը

65
(Թարմացված է 21:46 02.03.2021)
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը, տեղում մահացել է:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

65
թեգերը:
ուղևոր, Մահ, Գեղարքունիքի մարզ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել
Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

Հայկական «X-100» կայանը կխափանի ԱԹՍ-ների և այլ սարքերի աշխատանքը

0
(Թարմացված է 11:18 03.03.2021)
Նախարարը տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի մշակումներին կարելի է ծանոթանալ մարտի 25-27-ն անցկացվող միջազգային ցուցահանդեսում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «X-100» կայանը։

«Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով»,-նշել է Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին մարդիկ կարելի է ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող «Արմհայթեք» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում։

Հիշեցնենք` փետրվարի 9–ին հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսում Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ 2021թ-ին արդեն իսկ իվիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բավարարել և հրետանային միջոցների ու արկերի արտադրությունն ամբողջությամբ կազմակերպել Հայաստանում:

Նախարարը շեշտեց, որ հաջողություններ կան նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում՝ ինչպես հարվածային, այնպես էլ՝ հետախուզական:

Հակոբ Արշակյանն արաբ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec2021-ին

0
թեգերը:
կայան, Պատերազմ, անօդաչու թռչող սարք
Ըստ թեմայի
Հայաստանը սկսում է հրետանային միջոցներ և արկեր արտադրել. տեղական ԱԹՍ-ներն արդեն թռչում են
Զգույշ, աթոռից չընկնեք. Սերժ Սարգսյանն ասաց` քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
ԱԹՍ-ն կարող է նաև բերքն ու բարիքն ավելացնել, իսկ համակարգիչը` այգի ոռոգել