Հաքքերային հարձակում

Հաքերներն ավելի շատ են գրոհում հայ օգտատերերի էջերը, քան ադրբեջանական կայքերը

29
(Թարմացված է 16:39 15.11.2017)
«Կասպերսկու լաբորատորիան» վիճակագրություն է նախապատրաստել այս տարվա երրորդ եռամսյակում համացանցում կիբեռսպառնալիքների վերաբերյալ:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի բնակիչների գրեթե մեկ քառորդը, որն օգտվում է համակարգչից, 2017թ-ի երրորդ եռամսյակում բախվել է ցանցային հարձակման սպառնալիքի հետ: Հայաստանն այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է չորրորդ տեղը՝ առաջ անցնելով Ադրբեջանից, որը գտնվում է յոթերորդ տեղում: Այդ մասին Sputnik Արմենիային հաղորդել են «Կասպերսկու լաբորատորիայում»:

«Կասպերսկու լաբորատորիայի» անցկացրած հետազոտությունների արդյունքներով Բելառուսը հայտնվել է առաջին տեղում, Ալժիրը՝ երկրորդ, Ռուսաստանը՝ երրորդ, Հայաստանը՝ չորրորդ, Մոլդովան՝ հինգերորդ: Վեցերորդ տեղում գտնվում է Հունաստանը, յոթերորդ տեղում՝ Ադրբեջանը, Ղրղզըստանը՝ ութերորդ, Ուզբեկստանը՝ իններորդ, Ալբանիան՝ տասներորդ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հայ օգտատերերի  23,74 տոկոսը նշված ժամանակահատվածում բախվել է Malware վնասակար ծրագրի գրոհի փորձերի հետ: Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկու լաբորատորիայի» տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը նշել է, որ չարագործների ակտիվությունը կապված է նրա հետ, որ Հայաստանում ինտերնետի սրընթաց տարածումն օգտատերերի առաջ նոր մարտահրավերներ է դնում:

«Ներկայացված ցուցանիշները վերաբերում են այն օգտատերերին, որոնք պաշտպանում են իրենց սարքերը հակավիրուսային ծրագրերով; Հաշվի առնելով այն, որ մեր երկրներում դեռ տարածված չէ համացանցում անվտանգության կանոններին հետևելու մշակույթը, կարելի է ենթադրել, որ գրոհի ենթարկվող օգտատերերի թիվն ավելի մեծ է»,- հավելեց Կարապետյանը:

Վնասակար ծրագրերով վարակվելու վտանգը գնահատելու համար «Կասպերկսու լաբորատորիայի» փորձագետները մշակել են հատուկ մեթոդ: Յուրաքանչյուր երկրում նրանք հաշվարկել են հակավիրուսային ծրագրերի այն օգտատերերի տոկոսը, որոնց ցանցային հակավիրուսը զգուշացրել է վնասակար ծրագրի թափանցման սպառնալիքի մասին:

Ընկերության տվյալներով՝ նշված շրջանում ամբողջ աշխարհում համակարգիչների  մոտ 16,61 տոկոսը ենթարկվել է Malware վիրուսի հարձակմանն առնվազն մեկ անգամ:

29
Հանք

Ողբերգական դեպք Սյունիքում. 26-ամյա երիտասարդն ընկել է հանքի իջանցքն ու մահացել

38
(Թարմացված է 19:23 04.03.2021)
Մահացած երիտասարդը հերթափոխի պետն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:

Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:

Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:

Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին

38
թեգերը:
Մահ, Կապան, Հայաստան
Շտապօգնության մեքենա

Երևան-Սևան ճանապարհին BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
(Թարմացված է 21:22 03.03.2021)
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

45
թեգերը:
երեխա, Տուժածներ, բեռնատար, վթար
Ըստ թեմայի
Ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ տեր Կյուրեղը
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

37
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

37
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ