Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել

Զգուշացի՛ր շինարարությունից. Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել

95
(Թարմացված է 12:53 15.08.2017)
Օգոստոսի 14-ին ուժգին քամու պատճառով Երևանի կենտրոնական հատվածներից մեկում՝ Ամիրյան փողոցում կայանված 3 ավտոմեքենա է վնասվել:

ԵՐԵՎԱՆ, 15 Օգոստոսի — Sputnik.  Ավտոմեքենաները ՀԷԲ (Հայ Էկոնոմ Բանկի) հարևանությամբ էին, որտեղ շինարարություն է իրականացվում: Ուժգին քամին ավտոմեքենաների վրա է շպրտել ծանր շինանյութեր, ինչի պատճառով դրանցից մեկը ջախջախվել է, մյուսները՝ զգալի վնասներ են կրել:

Sputnik Արմենիայի նկարահանման ընթացքում, դեպքի վայր ժամանեցին ԱԻՆ աշխատակիցները, ովքեր նշեցին, որ մինչև ոստիկանության ժամանումը, ոչինչ չեն կարող անել, բացի փաստն արձանագրելուց, ինչպես նաև բազմիցս հորդորեցին հեռանալ շինհրապարակից՝ հետագա վտանգներից խուսափելու համար:

Թեպետ, քիչ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչները չարձանագրեցին շինարարական նորմերի խախտում, բայց հարկ է նշել, որ շինհրապարակում չկար որևէ նախազգուշացնող պաստառ, ինչպես նաև պաշտպանիչ ժապավեններ:

Բանկի ներկայացուցիչները բոլոր տուժածներին խոստացել են լիարժեք փոխհատուցում իրականացնել։

  • Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Քամու ավերածությունները
    Քամու ավերածությունները
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Քամու ավերածությունները շինհրապարակում
    Քամու ավերածությունները շինհրապարակում
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Քամու ավերածությունները շինհրապարակում
    Քամու ավերածությունները շինհրապարակում
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    © Sputnik / Arpi Beglaryan
  • Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել
    © Sputnik / Arpi Beglaryan
1 / 7
© Sputnik / Arpi Beglaryan
Երևանում քամին ավտոմեքենաներ է ջարդել

Սակայն, եթե ավտոմեքենայի դեպքում հնարավոր է վնասի փոխհատուցում, ապա մարդկային կորուստն անդառնալի կլիներ:

95