ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հուլիսի 30-ին, ժամը 05։40-ի սահմանում Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին իրար են բախվել «Շևրոլետ Ավեո» և 1983 թ. ծնված Արթուր Մանուկյանի վարած «Մերսեդես Ց-180» ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Արթուր Մանուկյանը հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ ճանապարհին մահացել է, իսկ 2 ուղևորներ և «Շևրոլետ Ավեո»-ի վարորդը տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ կատարվում է նախաքննություն: