Երևան–Անապա երթուղով ընթացող միկրոավտոբուսը շրջվել է

Բժիշկները պայքարում են շրջված միկրոավտոբուսի ուղևորներից մեկի կյանքի համար

45
(Թարմացված է 18:35 11.07.2017)
Երևան–Անապա երթուղով ընթացող միկրոավտոբուսը շրջվել է Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկ քաղաքի մոտակայքում։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik.  Նևինոմիսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած ուղևորներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, Sputnik Արմենիային հայտնեցին Նևինոմիսկի կենտրոնական հիվանդանոցից։

«Հիվանդների վիճակը ծանր է, նրանցից մեկինը` ծայրահեղ ծանր։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար», – ասացին հիվանդանոցում։

Բժշկական էթիկայից ելնելով` տուժածի անունը չհայտնեցին, բայց տեղեկացրին, որ հիվանդանոց տեղափոխվածները բազմաթիվ վնասվածքներ են ստացել։

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Երևան–Անապա ուղևորվող Mercedes Vito մակնիշի միկրոավտոբուսը շրջվել է Ստավրոպոլի երկրամասում։ Միկրոավտոբուսում եղել է 7 մարդ, զոհեր չկան։ Վարորդը` 1961 թվականին ծնված Սեյրան Շահվերդյանը, 1961 թվականին ծնված ուղևոր Արսեն Ազիզյանը և 1985 թվականին ծնված Սոֆիկ Ալոյանը տեղափոխվել են Նևինոմինսկի  հիվանդանոց։

Русская версия

45