ՀՀ ոստիկանություն

3 տարեկան երեխան ցած է ընկել պատուհանից և մահացել

26
Աբովյան քաղաքում 3 տարեկան երեխան ցած է ընկել տան պատուհանից և մահացել։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Հուլիսի 9-ին 21։20 ոստիկանություն Աբովյան բ/կ–ից ահազանգ է ստացվել, որ իրենց բուժկենտրոն է տեղափոխվել 3 տարեկան մահացած տղա երեխա:

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պարզվել է, որ երեխան ցած է ընկել իրենց տան պատուհանից, 3–րդ հարկից: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։

26