Սևան

Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել

34
(Թարմացված է 12:42 04.07.2017)
Սևանում օդ կրակած 32 տարեկան երիտասարդը ներկայացրել է ատրճանակը

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ոստիկանության Սևանի բաժնում հուլիսի 3-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 19.50-ի սահմաններում, Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտու մոտակայքում լսվել են կրակոցի ձայներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 3-ին, ժամը 19.50-ի սահմաններում, հանգստյան գոտում, գազային ատրճանակից երկու անգամ օդ է կրակել 1985 թ. ծնված Ա. Ա.-ն, որը ներկայացրել է ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով, և կրակված 2 պարկուճները:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

34