Հրդեհ

Արտակարգ պատահար մայրաքաղաքում. ավտոմեքենան հանկարծակի բռնկվել է

68
(Թարմացված է 00:38 27.06.2017)
Մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ հանկարծակի սկսել է այրվել ընթացող ավտոմեքենաներից մեկը, տուժածների մասին առայժմ լուր չկա։

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակի մերձակայքում Volkswagen մակնիշի ավտոմեքենան հանկարծակի բռնկվել է ու սկսել այրվել։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները և փորձել մարել կրակը։ Դեռևս պարզված չէ, թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհը։

Միջադեպի պատճառով այժմ կաթվածահար է Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: hraparak-ը տեսանյութ է տարածել դեպքի վայրից։

68