Գազալցակայան

Պայթյուն Ջերմուկի գազալցակայանում

31
(Թարմացված է 12:33 05.06.2017)
Պայթյունը տեղի է ունեցել մարդատար միկրոավտոբուսի լիցքավորման ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հունիսի 4-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում` «Ստեփանյաններ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, «ԳԱԶել» մակնիշի մարդատար միկրոավտոբուսի (վարորդ՝ 1980 թ. ծնված Մ. Հ.) գազաբալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. տուժածներ չկան:

Ամբողջովին վնասվել է միկրոավտոբուսը և գազալցակայանի սպասասրահի ապակին` մոտ 4 քմ:

31