Շտաբպ օգնություն

Բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

11
(Թարմացված է 18:10 27.01.2017)
Երևան- Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարից տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. Հունվարի 22-ին Երևան- Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարի պատճառով բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Նա մասնավորապես գրել է.

«Բոլոր տուժածները դուրս են գրվել. ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիներն, ովքեր բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող միկրոավտոբուսը ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել: Ավտովթարի հետևանքով տուժել էր 7 մարդ։ Նրանք բոլորը ՀՀ քաղաքացիներ էին։

11