Ալեքսանդր Լապշին

Հայաստանի փաստաբանների պալատ. Լապշինին արտահանձնելը կարող է նախադեպ դառնալ

129
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը բաց նամակ է հղել ռուս և բելառուս գործընկերներին և խնդրել աջակցություն ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի — Sputnik. Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցով բաց նամակ է հղել Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցին և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին:

«Նկատի առնելով Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիայի և Ռուսաստանի փաստաբանների դաշնային պալատի օրենքի գերակայության սկզբունքն ապահովելու պատրաստակամությունը՝ ձեզ իրազեկում ենք Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման փորձերի աղաղակող փաստերի մասին»,- գրել է Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով` Ալեքսանդր Լապշինն արտահանձնելու նպատակով կալանքի տակ է վերցվել Բելառուսի Հանրապետության տարածքում` Ադրբեջանի գլխավոր դատախազության հարցման հիման վրա։

Ձերբակալության պատճառն այն հանգամանքն է, որ Լապշինը 2011թ-ի ապրիլին և 2012թ-ի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իսկ 2016թ-ի ապրիլի 6-ին և հունիսի 29-ին իր բլոգում ելույթ է ունեցել կոչով` ուղղված ԼՀՂ անկախության աջակցությանը։

Իրավաբանը նշել է, որ Ադրբեջանի իրավասու մարմինները Լապշինի նկատմամբ հարուցել են քրեական գործ` քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, այն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելը և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությունը:

Տվյալ պահին կատարվում է փաստաթղթերի ձևակերպում, որոնք անհրաժեշտ են Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու համար, սակայն դա, Զոհրաբյանի կարծիքով, անթույլատրելի է։ «Հաշվի առնելով հայ փաստաբանների պրոֆեսիոնալ կարծիքը` Հայաստանի փաստաբանների պալատը կարծում է, որ Ալեքսանդր Լապշինին, Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա, Ադրբեջանին արտահանձնելն անթույլատրելի է, քանի որ նման գործողությունները հակասում են տվյալ ոլորտը կարգավորող միջազգային և ազգային-իրավական ակտերին», — ասվում է նամակի տեքստում։

Արա Զոհրաբյանի նամակն ամբողջությամբ` այստեղ

Русская версия

 

129