Սևանա լիճ

Սևանա լճում կորած ձկնորսին դեռ չի հաջողվում գտնել

17
(Թարմացված է 15:51 23.12.2016)
Հոկտեմբերի 31-ին, Սևանա լճում ձկնորսության ժամանակ կորած Նորատուս գյուղի բնակիչներից մեկին գտնելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 31-ին Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը դուրս էին եկել Սևան լիճ ձկնորսության և կորել։ Օրեր շարունակվող որոնողական աշխատանքների արդյունքում, նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության և 31 մ խորության վրա հայտնաբերվել ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին: Մյուս ձկնորսին գտնելու որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը`դեկտեմբերի 7-ին, ժամը 10.37-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում կորած Ա. Կ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքները վերսկսվել են, բայց ժամը 15.30-ին, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, դադարեցվել:

Դեկտեմբերի 9-ին փրկարարները փորձել են շարունակել որոնողական աշխատանքները, բայց եղանակը կրկին խանգարել է։

Դեկտեմբերի 23-ին, որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ժամը 11.30-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:

 

17
Արխիվային լուսանկար

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

23
(Թարմացված է 23:31 02.03.2021)
Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության։ Պարզվել է, որ նրանք եղել են սթափ վիճակում:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր-Թալին և դեպի Քարակերտ գյուղ տանող ավտոճանապարհների հատման հատվածում  բախվել են Արմավիր քաղաքի բնակիչ, 25-ամյա Գոռ Հովհաննիսյանի վարած Opel Astra մակնիշի և Քարակերտ գյուղի բնակիչ, 25-ամյա Սարգիս Խոսրովյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով  5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երևանում գրանցվել է 70 վթար, որի պատճառով քաղաքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Վարորդները տեղում ենթարկվել են փորձաքննության, պարզվել է, որ նրանք եղել են սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ  վիրավորների մեջ երեխաներ կան:

Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է

23
թեգերը:
երեխա, Տուժածներ, Արմավիրի մարզ, վթար
Ըստ թեմայի
Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
Վթար Երևանում. տուժածներից երկուսի վիճակը ծանր է
Արխիվային լուսանկար

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը

58
(Թարմացված է 21:46 02.03.2021)
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտելու հատկանիշներով:

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 18:10-ի սահմաններում Սարուխան գյուղի բնակիչ, 59-ամյա Արտավազդ Հովհաննիսյանը իր վարած Opel մակնիշի 74 QO 007 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սևան-Մարտունի ավտոճանապարհի 53.5-րդ կմ հատվածում՝ Սարուխան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին»,–գրում է կայքը:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ուղևորը՝ վարորդի համագյուղացի, 59-ամյա Աշոտ Մրկոյանը, տեղում մահացել է:

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը

58
թեգերը:
ուղևոր, Մահ, Գեղարքունիքի մարզ, ավտովթար
Ըստ թեմայի
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 17–ամյա երիտասարդ է մահացել
Մահվան ելքով ավտովթար Երևանում. կա մեկ զոհ, երկու վիրավոր
Թաիրով գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 մարդ է տուժել. վարորդի վիճակը ծանր է
Երևան

Մի քիչ կտաքանա. եղանակի տեսություն

0
(Թարմացված է 14:44 02.03.2021)
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի

Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։

0
թեգերը:
Երևան, Արցախ, եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում