Հրդեհ

Հրդեհ Վանաձորում

27
Այս գիշեր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակայքում այրվել է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամի ինքնաշեն փայտե վագոն-տնակը:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում: Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին:

Որոշ ԶԼՄ-ների տեղեկությամբ` 108 քմ տարածքով տնակը պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ:Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում հետաքննություն է սկսվել։

 

27