Դանակ

Երևանում 30-ամյա տղամարդ է դանակահարվել

15
(Թարմացված է 20:49 02.12.2016)
Դանակահարված տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ Նա բժիշկներին հայտնել է, թե որտեղ են իրեն դանակահարել, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, երիտասարդը թաքցրել է միջադեպի իրական հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Հարություն Վանյանն է։

Նա բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Լունապարկում։

Ըստ կայքի` ոստիկանությունն ու քննչական բաժինը տեղեկություններ ունեն այն մասին, որ դեպքը Լունապարկում տեղի չի ունեցել, պարզապես վիրավոր Հ. Վանյանը, որը նախկինում դատապարտված է եղել, իրական հանգամանքներն ու դեպքի վայրը թաքցնում է։

Փաստի առթիվ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը նյութեր է նախապատրաստում։

 

15