Հիվանդանոց

Ավտովթարից 4 տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան

11
(Թարմացված է 20:47 20.10.2016)
Աչքի վնասվածքով տուժածին շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկն այսօր Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա: Կատարվում են համալիր հետազոտություններ։

Հիշեցնենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժումը ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

11