ՃՏՊ

Երևանում վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա հետիոտնին. տղամարդը մահացել է

16
(Թարմացված է 11:42 07.08.2016)
Ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 65-ամյա Ռոբերտ Մասումյանը Թբիլիսյան խճուղու թիվ 35 հասցեի դիմաց իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Թբիլիսյան խճուղու 35/2 շենքի բնակիչ, 33-ամյա Ռոման Գալստյանին:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ինչպես հայտնում shamshyan.com-ը, այսօր` օգոստոսի 7-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի հետևանքով Ռոման Գալստյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ վարորդ Ռոբերտ Մասումյանը՝ Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:

Ժամը 04:30-ի սահմաններում Ռ. Գալստյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

 

16