Իրավիճակը ոստիկանության գնդի մոտ

Ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել դեպքի վայր

78
Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում ոստիկանության գնդի մոտ, ինչը կարող է կապված լինել այն բանի հետ, որ սկսել է մթնել

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Իրավապահ մարմինները զինված խմբի գրաված ոստիկանության շենքի մոտ լրացուցիչ ուժեր են բերում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Դեպքի վայր են բերվել ոստիկաններով լցված երկու ավտոբուս, չորս բեռնատար, որոնցից մեկը` «Սանիտեկի» աղբատար մեքենա։

Ուժերի կենտրոնացումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ սկսել է մթնել։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

78
Ըստ թեմայի
ԱԱԾ. հատուկ նշանակության ստորաբաժանումներին ակտիվ գործողությունների հրաման տրված չէ