00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոխոստիկանապետ. Սեֆիլյանն առայժմ չի բերվի ոստիկանության գունդ

© Sputnik / Asatur YesayantsЗаместитель начальника Полиции Армении Унан Погосян.
Заместитель начальника Полиции Армении Унан Погосян. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահին մարմնի տարբեր հատվածներում հրազենային վիրավորում ստացած 4 վիրավորները դուրս են բերվել գնդի տարածքից և տեղափոխվել հիվանդանոցներ:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Առայժմ ընթանում են բանակցությունները, ու թեև ոստիկանության և իրավապահ մարմինների բոլոր ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, սակայն նրանց հատուկ գործողություններ սկսելու ցուցում տրված չէ: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Նա նշեց, որ զինված խումբը պահանջում է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, սակայն վերջինը բանակցություններին չի մասնակցնում: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է` նա բերվի բանակցություններին մասնակցելու համար, Հունան Պողոսյանը պատասխանեց` առայժմ ոչ:

Анаит Бахшян - Sputnik Արմենիա
Անահիտ Բախշյան. ներկայիս իրավիճակը սպառնում է երկրի անվտանգությանը

Պողոսյանը վերահաստատեց, որ խումբը զինված է, ներսում պահում է պատանդների և կոչ արեց զերծ մնալ սադրանքներից, «մարդասպանությունից, ավելորդ արյունահեղությունից»։

Նա տեղեկացրեց, որ այս պահին մարմնի տարբեր հատվածներում հրազենային վիրավորում ստացած 4 վիրավորներն էլ դուրս են բերվել գնդի տարածքից, տեղափոխվել են հիվանդանոցներ: Նրանցից երկուսի վիճակը ծանր է, երկուսինը՝ ծայրահեղ ծանր:

Վիրավորված ոստիկաններից մեկը ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից օպերատոր է: Իսկ սպանվածը ոստիկանության համակարգի հին աշխատակից էր: Վանոյանը ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել էր 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ուներ երեք երեխա

 

«Մեր բոլորի, այդ թվում նաև իմ մարտական ընկերը, լավագույններից մեկը»,- ասաց Պողոսյանը՝ ցավակցություն հայտնելով սպանված ոստիկանի հարազատներին:

Պողոսյանը հերքեց նաև տարածված լուրերը օդանավակայանի և այլ օբյեկտների գրավման մասին՝ հավելելով. «Լոկալ բնույթ է կրում, ինչ որ կատարվել է և շարունակում է կատարվել, տեղի է ունենում Ոստիկանության պահակապարեկային գնդի ներսում»,- ասաց նա:

Փոխոստիկանապետը հերքեց նաև լուրերը, թե հարձակվողները զենք-զինամթերք են վերցրել:

«Ի սկզբանե զինված հարձակում է եղել»,- ասաց նա:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Լրահոս
0