Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյան. իշխանությունը մտածող չէ

841
Երևանի ավագանու անդամ, դերասան Հրանտ Թոխատյանը Sputnik ռադիոկայանի եթերում կարծիք հայտնեց, որ զինված խմբի գործողությունը պետք է մի կողմից` մտածելու տեղ տա իշխանությանը, մյուս կողմից էլ` նա դատապարտում է նման գործելաոճը, քանի որ կա ղարաբաղյան հարց։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի-Sputnik. Եթե հայրենիքի սահմանները պաշտպանած ազատամարտիկը դիմել է նման քայլի, ուրեմն իշխանությունը մտածելու տեղ ունի, կարծիք հայտնեց Հրանտ Թոխատյանը` մեկնաբանելով զինված խմբի կողմից ոստիկանության գունդը գրավելու փաստը։

«Չնայած իշխանությունը մտածող չէ։ Մարդուն կարողացել են դրդել, ուղեղն է լվացած. պատճառները տարբեր են, դրանք պետք էր որոնել երեկ։ Իսկ այսօր պետք է պարզապես կանգնեցնել այն»,-ասաց Թոխատյանը։

Չնայած այդ ամենին` Թոխատյանը չի ողջունում «Սասնա ծռեր» խմբավորման անդամների քայլը և հիշեցնում է` կա ղարաբաղյան հիմնախնդիրը։ Իսկ արյունով, նրա խոսքով, որևէ հարց չի լուծվում։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

841