00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ներկայացնում է Ոստիկանության գնդում տիրող իրավիճակը

© Пресс-служба Парламента РАНикол Пашинян
Никол Пашинян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առավոտյան գտնվել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդում, որը հուլիսի 17-ի առավոտյան գրավել է զինված խումբը։ Sputnik Արմենիայի եթերում նա պատմել է ներսում տիրող իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ես հնարավորություն ունեցա ներս մտնել և տեսնել ներսում իրավիճակը, հետո հնարավորություն ունեցա խոսել ոստիկանության պետի տեղակալի հետ, նշեց Փաշինյանը։

Նա նշեց, որ խումբն իրեն անվանում է «Սասնա ծռեր», այդ խմբում են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը, Հայկ Կյուրեղյանի եղբայր Արեգ Կյուրեղյանը, Շանթ Հարությունյանի գործով ձերբակալված տղաներից մեկի եղբայրը և էլի առնվազն երկու տասնյակ մարդիկ։

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքը ժամը 11։00-12։00-ի դրությամբ - Sputnik Արմենիա
Զինված անձինք գրավել են ՀՀ ոստիկանության շենքը. կադրեր դեպքի վայրից

Նրանք գունդը վերցրել են հսկողության տակ, զինաթափել են այնտեղ եղած ոստիկանների մի մասին, 7 ոստիկան այս պահին գտնվում է նրանց հսկողության տակ, այդ թվում` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Կարելի է ասել, որ նրանց պատանդ են վերցրել, բայց ես ուզում եմ իրավիճակը հասկանաք։ Այնտեղ ագրեսիվ վիճակ չէ, մենք շփվել ենք Օսիպյանի, այլ մարդկանց հետ։ Այո, կարելի է ձևակերպել, որ նրանք հսկողության տակ են, բայց հիմա նույն Օսիպյանը ինքն էլ ասում է, որ չի պատրաստվում գնալ այնտեղից, որովհետև եթե իր ծառայողներից այնտեղ մարդ կա, ինքը հնարավորություն էլ ունենա, չի թողնի ու գնա»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ երբ առաջին անգամ ներս է մտել, այնտեղ երկու անձինք բուժօգնություն էին ստանում, մեկը ոստիկանության ծառայող էր, որի ճնշումն էր բարձրացել։ Երբ Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանն ու մյուսները համոզվեցին, որ նրա վիճակը իրոք ճգնաժամային է, հնարավորություն տվեցին նրան շտապօգնության մեքենայով տանել հիվանդանոց։

Երկրորդ վիրավորը «Սասնա ծռերի» խմբի անդամներից մեկն է, նա եղել է այդ բեռնատարի մեջ, որով դարպասը կոտրել են, և ինքը այդ պահին հարված է ստացել մեքենայի մեջ։

«Նրանք պահանջում են ազատ արձակել Սեֆիլյանին և բերել այնտեղ, պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը և Ազգային համաձայնության կառավարության ձևավորում»,- հայտնեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց նաև, որ զինված խմբի անդամները հասկանում են, որ ինֆորմացիոն որոշակի բլոկադայի մեջ են, և ուզում են, որ իրենց գործողությունների մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասնի հանրությանը։

Լրահոս
0