Զոհրաբ Եգանյան

ՀՀ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելում են բերման ենթարկվածներին

34
Հուլիսի 17-ին Երևանում ոստիկանությունը մարդկանց է բերման ենթարկում` կապված զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու հետ։ ՀՀ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներն այցելում են բերման ենթարկվածներին, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվել է մի շարք հաղորդումներ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների բերման ենթարկվելու մասին, այս մասին եղել են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում, որոնց պաշտպանի աշխատակազմում ուշադիր հետևում են, ասաց Եգանյանը։

Նրա խոսքով` վաղ առավոտից մարդու իրավունքների պաշտպանը և գրասենյակի աշխատակիցները տեղում են, հետևում են, մոնիտորինգ են իրականացնում։

«Մենք աշխատում ենք մեր իրավասությունների շրջանակներում, կատարում ենք համապատասխան գործողություններ»,- նշեց նա։

Այս պահին մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից արագ արձագանքման շրջանակներում նախաձեռնվել են այցերը ոստիկանության համապատասխան բաժիններ, որտեղ առկա տեղեկատվությամբ գտնվում են բերման ենթարկվածները։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում է բանակցություններ վարել ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։ Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

34