Կասկածելի անձանց են ձերբակալում Էրեբունիում

Ոստիկանությունն Էրեբունիում երկու քաղաքացու է բերման ենթարկել

80
(Թարմացված է 14:16 17.07.2016)
Ոստիկանությունը երկու քաղաքացու է բերման ենթարկել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է մի քաղաքացու, որը գտնվում էր ոստիկանության շղթայման վայրի մոտ և իր վրա ուսերին հայկական դրոշ էր կրում, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Ինչպես հայտնում է թղթակիցը, քաղաքացին որևէ գործողություններ չէր ձեռնարկում, սակայն ոստիկանությանը կասկածելի էր թվացել։ Դրանից հետո նրան մտցրեցին ոստիկանության ավտոմեքենան և տարան ենթադրաբար ոստիկանական բաժանմունք։

Ոստիկանությունը ևս մեկ մարդու է ձերբակալել։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։

Էրեբունու բաժանմունք տանող ճանապարհը ոստիկանները փակել են։ Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում է բանակցություններ վարել ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։

80