Полицейская машина

ՀՀ ԱԱԾ աշխատակիցները դեռ բանակցում են ոստիկանության շենքը գրավողների հետ

119
(Թարմացված է 13:50 17.07.2016)
Էրեբունու բաժանմունք տանող ճանապարհը ոստիկանները մեծ բեռնատարներով փակել են

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդ տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։

Էրեբունու բաժանմունք տանող ճանապարհը ոստիկանները մեծ բեռնատարներով փակել են

Ազգային անվտանգության աշխատակիցները փորձում է բանակցություններ վարել ոստիկանության շենքը գրավողների հետ։ Դեպքի վայրում են ՀՀ ոստիկանության և ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաները։ Ոստիկանության գնդի մոտ են նաև շտապօգնության մեքենաները։

Լուր կա, որ ոստիկաններից մեկը վիրավոր է, նրան հիմա վիրահատում են «Մուրացան» բժշկական կենտրոնում։

Հարակից տարածքների բնակիչներն ասում են, որ մինչև առավոտյան ժամը 7-8-ը մերթընդմերթ կրակոցներ են հնչել։ Իսկ այն բնակիչները, որոնք առավոտյան դրսում են եղել, չեն կարողանում գնալ տուն, ոստիկանները նրանց թույլ չեն տալիս։

Տեղում գտնվող լրագրողների հետ պաշտոնյաները չեն շփվում, և նոր տեղեկատվություն դեռ չկա։

119